Առողջության ապահովագրության շրջանակներում ավելի քան 400 պայմանագիր է կնքվել տարբեր բժշկական կազմակերպությունների հետ

3 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արդեն մոտ 420 պայմանագիր է կնքվել բժշկական տարբեր կազմակերպությունների հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի մասնավոր բժշկական հաստատություններ են ապահովագրության շրջանակներում համագործակցություն հաստատել։

«Ապահովագրության շրջանակներում ընդհանրապես նշանակություն չունի, թե բուժհիմնարկը ինչ կազմակերպաիրավական տեսակ ունի՝ պետական, մասնավոր, թե համայնքային։ Մենք համագործակցում ենք բոլոր կազմակերպաիրավական տեսակներ, ցանկացած սեփականության ձև ունեցող բժշկական կազմակերպությունների հետ, որովհետև մեզ համար կարևոր է, որ նրանք ապահովեն այն հիմնական պահանջները, պայմանները, որոնք մենք սահմանում ենք։ Դրանք և՛ մեր շահառուների սպասարկմանը վերաբերող, և՛ ընդհանուր նրանց ֆինանսական վիճակի, կադրային հագեցվածության սարքավորումներին, և՛ այլնին վերաբերող պահանջներն են, որոնք բաց և հրապարակային տեղադրել ենք։ Ցանկացած բժշկական կազմակերպություն՝ լինի ՓԲԸ, ՊՈԱԿ, ՀՈԱԿ, թե ԱՁ, եթե բավարարում է  այդ պայմաններին և կարող է մատուցել այն ծառայությունները, որոնք պատրաստվում ենք ձեռք բերել մեր շահառուների համար, ապա կարող է դիմել, և որոշակի ստուգումներ անցնելուց հետո պայմանագիրը համարվում է հաստատված։ Այնուհետև, նրանց անվանումը և այն ծառայությունները, որոնք նրանք կարող են մատուցել, հրապարակվում է մեր կայքէջում, և մեր քաղաքացիները կարող են տեսնել, թե որ բուժհիմնարկում ինչպիսի ծառայություններից կարող են օգտվել»,- մանրամասնեց Խարազյանը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև դեղատներին։

Նրա խոսքով՝ ապահովագրության շրջանակներում բժշկական կազմակերպությունների հետ արդեն իսկ կնքված պայմանագրերն ընդգրկում են ինչպես խոշոր բժշկական կենտրոններ, այնպես էլ լաբորատորիաներ, ստոմատոլոգիական կլինիկաներ, գյուղական բժշկական ամբուլատորիաներ, առանձին, այդ թվում՝ մասնավոր, պոլիկլինիկաներ, մասնավոր պրակտիկա իրականացնող ընտանեկան բժիշկներ։  

«Ովքեր բավարարել են այդ պայմանները, միացել են համակարգին և ներկայում տրամադրում են ծառայություններ ապահովագրության շրջանակներում»,-ընդհանրացրեց հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում