Իրան

Թրամփը քննադատել է Ֆրանսիային՝ Իսրայել մեկնող ինքնաթիռներին իր օդային տարածքը չտրամադրելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը քննադատել է Ֆրանսիային՝ Իսրայել մեկնող ինքնաթիռներին իր օդային տարածքը չտրամադրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան իր օդային տարածքը չի տրամադրել Իսրայել մեկնող ինքնաթիռներին, որոնք բեռնված էին ռազմամթերքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում նա հայտնել է, որ ԱՄՆ-ն սա չի մոռանա։

«Ֆրանսիան չի թույլատրել, որ իր երկնքով անցնեն ռազմամթերքով բեռնված ինքնաթիռները, որոնք մեկնում էին Իսրայել», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան շատ «անօգտակար է եղել» Իրանի դեմ գործողությունների ընթացքում։

«ԱՄՆ-ն կհիշի», - ընդգծել է նա։

Սպիտակ տան ղեկավարը մեկ այլ գրառման մեջ քննադատել է Մեծ Բրիտանիային և մյուս երկրներին՝ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում չօգնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում