Տնտեսություն

ՊԵԿ-բիզնես երկխոսություն. կարևորվել է հարկային կամավոր կարգահապության բարձրացումը

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-բիզնես երկխոսություն. կարևորվել է հարկային կամավոր կարգահապության բարձրացումը

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են կահույքի արտադրության, ներմուծման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչներն, անդրադառնալով Կոմիտեի  առաքելությանն ու տեսլականին,  կարևորել են բոլոր ոլորտներում հարկային կամավոր կարգապահության շարունակական բարձրացումն ու բարելավումը։ Միաժամանակ, հարկային կարգապահության բարձրացման և ռիսկերի արդյունավետ գնահատման համատեքստում, ընդգծվել են ոլորտային վերլուծությունների դերի մեծացման և վարչարարական գործիքակազմի լավարկման անհրաժեշտությունը՝ կարգապահ հարկ վճարողներին ոչ կարգապահներից հստակ տարանջատելու, նաև կարգապահ հարկ վճարողների գործունեությանն անհարկի միջամտելու դեպքերը բացառելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին՝ կարևորելով կահույքի արտադրության ոլորտում մասնագետների որակավորման բարձրացումը, ներքին և արտաքին շուկաներում որակյալ ու մրցունակ արտադրության ապահովումը: Ոլորտի զարգացման և արտադրական կարողությունների հզորացման գործում ընդգծվել են նաև պետական աջակցության ծրագրերը:

Ծավալվել է ակտիվ քննարկում՝ ոլորտում բիզնեսի ներկայացուցիչների կողմից բարձրացված առկա խնդիրների, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների շուրջ։ Հարցերին տրվել են պարզաբանումներ, ներկայացվել են նաև առաջարկներ ու դիտարկումներ, որոնց հնարավոր լուծումները Կոմիտեում կուսումնասիրվեն հետագայում։  

Կողմերը կարևորել են ոլորտային քննարկումները, որպես գործընկերային հարաբերությունների ամրապնդման, խնդիրների համատեղ լուծման և վստահության բարձրացման հարթակ։ Ավարտին վերահաստատվել է շարունակական երկխոսության և համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում