Իրան

Թրամփը ցանկանում է Իրանի հետ պատերազմի ավարտի հասնել մինչև ապրիլի 6-ը. Սպիտակ տան խոսնակ

2 րոպեի ընթերցում

Թրամփը ցանկանում է Իրանի հետ պատերազմի ավարտի հասնել մինչև ապրիլի 6-ը. Սպիտակ տան խոսնակ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առաջիկա օրերին հասնել Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

Լևիթին հարց են ուղղել ավելի վաղ Թրամփի սահմանած վերջնաժամկետի վերաբերյալ, որով Իրանին համաձայնության հասնելու համար ևս տասը օր էր տրվում՝ մինչև ապրիլի 6-ը։

«Նա ցանկանում է համաձայնագրի հասնել առաջիկա տասը օրվա ընթացքում։ Ժամանակը սպառվում է։ Մի քանի օր է մնացել.... Տեսնենք, թե ինչ կլինի այդ տասնօրյա ժամանակահատվածի ավարտից հետո», - ասել է Սպիտակ տան խոսնակը։

Պաշտոնյային նաև հարց են ուղղել Մերձավոր Արևելքում ամերիկյան լրացուցիչ ուժերի կուտակման մասին՝ չնայած ընթացող բանակցություններին։ Լևիթը պատասխանել է, որ ԱՄՆ նախագահը կենտրոնացած է «Էպիկական ցասում» գործողության նպատակներին հասնելու վրա, իսկ Պենտագոնն աշխատում է «գերագույն հրամանատարի համար ստեղծել առավելագույն շատ տարբերակներ»։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն հասնում է իր առջև դրված նպատակներին։

Մարտի 30-ին Թրամփը Truth Social հարթակում ևս մեկ գրառում էր արել՝ նշելով, որ ԱՄՆ-ն «լուրջ քննարկումներ» է անցկացնում «նոր, ավելի ողջամիտ ռեժիմի հետ», և «մեծ առաջընթաց է գրանցվել»։ Նա հավելել էր, որ «եթե որևէ պատճառով շուտով համաձայնություն ձեռք չբերվի», և եթե Հորմուզի նեղուցն անմիջապես չբացվի, ապա լիովին կոչնչացվեն Իրանի «էլեկտրաէներգիա արտադրող կայանները, նավթահորերը և Խարգ կղզին և, հնարավոր է, բոլոր աղազրկման կայանները»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում