Ուկրաինան և Բուլղարիան 10-ամյա անվտանգության համաձայնագիր են ստորագրել
1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Բուլղարիան ստորագրել են 10-ամյա անվտանգության համաձայնագիր, որը նախատեսում է Կիևին ռազմական աջակցության տրամադրում և զենքի համատեղ արտադրություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է Բուլղարիայի ժամանակավոր վարչապետ Անդրեյ Գյուրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է ուկրաինական «Public» հեռուստաալիքով։
«Մենք մեր երկրների միջև ստորագրել ենք անվտանգության համաձայնագիր։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման 10-ամյա համաձայնագիր մեր երկրների միջև։ Հիմնական կետերը, որոնք ես կառանձնացնեի, Բուլղարիայի կողմից Ուկրաինային շարունակական ռազմական աջակցությունն է և մեր երկրներում տարբեր զենքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը», - նշել է Ուկրաինայի նախագահը։