Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ
1 րոպեի ընթերցում

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են մարդասիրական օգնություն տեղափոխող իրանական ինքնաթիռի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում է SNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հայտարարությունը։
«Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Մաշհադի օդանավակայանում վայրէջք կատարած իրանական քաղաքացիական ինքնաթիռի վրա, որը տեղափոխում էր մի քանի երկրների կողմից նվիրաբերված դեղորայք և բժշկական սարքավորումներ», - հաղորդել է SNN-ը։
Կազմակերպությունը պահանջել է, որ միջազգային կազմակերպությունները հետաքննեն միջադեպը՝ առանց նշելու, սակայն, թե երբ է դեպքը տեղի ունեցել։
Կարդացեք հոդվածը` Русский