Թրամփը չի բացառել Խարգ կղզու գրավումը, նաև հայտնել է Իրանի կողմից իրեն արված «նվերի» մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին գրավելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է The Financial Times-ի հետ հարցազրույցում։

«Գուցե, մենք գրավենք Խարգ կղզին, գուցե և՝ ոչ։ Մենք շատ տարբերակներ ունենք։ Դա կնշանակեր, որ մենք պետք է որոշ ժամանակ այնտեղ (Խարգ կղզում) մնանք», - նշել է նախագահը։

Լրագրողի հարցին՝ կապված կղզում Իրանի պաշտպանության հետ, նա պատասխանել է, որ ամերիկյան ուժերը կարող են «շատ հեշտությամբ» գրավել կղզին։

«Չեմ կարծում, թե նրանք այնտեղ որևէ պաշտպանություն ունեն», - ասել է Դոնալդ Թրամփը։

Նա հավելել է, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համաձայնել է թույլ տալ, որ մարտի 30-ից Հորմուզի նեղուցով 20 նավթատար նավ անցնի։ Թրամփի խոսքով՝ դա կշարունակվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում՝ «որպես հարգանքի նշան»։

«Նրանք մեզ ասել էին Պակիստանի դրոշի ներքո նավարկող 10 լցանավի մասին։ Այժմ նրանք թույլատրում են 20, և այդ 20-ն արդեն ճանապարհ են ընկել», - ասել է Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ հենց Ղալիբաֆն է լիազորել նավերի անցումը։

«Հիշո՞ւմ եք, որ ասացի, որ նրանք ինձ նվեր են անում, և բոլորն ասացին՝ «Ի՞նչ նվեր»։ Երբ նրանք լսեցին այդ մասին, արդեն լռեցին», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանեց՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի 1 ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։ Մինչև պատերազմը Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում էր 70 ԱՄՆ դոլար, այժմ այն հասել է 116 ԱՄՆ դոլարի։

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս