Սպորտ

Ազգային հավաքականում մեծ փոփոխությունների փուլում ենք. Եղիշե Մելիքյան

2 րոպեի ընթերցում

Ազգային հավաքականում մեծ փոփոխությունների փուլում ենք. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի ազգային թիմի հետ ընկերական խաղում հիմնականում փորձարկումներ կանի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մելիքյանն այդ մասին ասաց լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի  ընթացքում։

«Ընկերական խաղերի համար մրցակիցներին ես եմ ընտրել: Մենք պետք է աշխատենք, որ հաղթենք՝ այդպիսով ոգևորելով մեր երկրպագուներին, որ գան մարզադաշտ»,-ասաց նա: 

Խոսելով հավաքական հրավիրված 6 նորեկների մասին` Մելիքյանն ընդգծեց, որ նրանք իրենց հետ մեծ փոփոխություններ կբերեն ազգային թիմին:

«Ընդհանուր կարող եմ ասել, որ ազգային հավաքականում մեծ փոփոխություններ են, այդպես ստացվեց։ Կային ֆուտբոլիստներ, որ ժամանակն էր, որ նրանք գնային ազգային հավաքականից, և կան ֆուտբոլիստներ, որոնց հավաքական գալու ժամանակն է։ Մենք այդ փուլում ենք, դրա համար պետք է լավատես լինել, համբերատար լինել և աշխատել»,- նշեց Մելիքյանը։

Մելիքյանը դեռևս վստահ չէ՝ Էդուարդ Սպերցյանը կմասնակցի՞ առաջիկա ընկերական խաղին, թե՞ ոչ:  Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածք է ստացել, և այժմ քննարկվում է հարցը, թե արդյոք նա կմնա՞ հավաքականի ճամբարում, թե՞ կլքի այն։

Անդրադառնալով օրեր առաջ տարբեր տարիքային հավաքականների մարզիչների հետ հանդիպմանը՝ Մելիքյանն ասաց, որ այդ հանդիպումները շարունակական են լինելու, և միասնական աշխատանքը չի դադարելու:

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 18:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում