Սպորտ

Հայաստանի մարմնամարզության առաջնության բոլոր հաղթողները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության առաջնության բոլոր հաղթողները հայտնի են

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 27-28-ը կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում լավագույնս հանդես  եկան և ոսկե մեդալներ նվաճեցին Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչիկյանը (ազատ վարժություններ), Արթուր Դավթյանը (օղակներ), Արթուր Դավթյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ) և Էրիկ Բաղդասարյանը (պտտաձող):

Կանանց մրցումներում չեմպիոնը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ, հենացատկ, զուգափայտ) Ժաննա Թևոսյանն է:

Ավելի վաղ հայտնի էին դարձել  բազմամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները: Տղամարդկանց պայքարում առաջինը Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանն էր, երկրորդ տեղում աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը, իսկ եռյակը եզրափակել էր Ռոբերտ Գյուլումյանը:

Կանանց մրցաշարի առաջինից երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին Արիանա Բեգլարյանը, Մարիետա Բուչախչյանը, Ժաննա Թևոսյանը:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում