Հայաստան

Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 28-ին՝ ժամը 11։05-ի դրությամբ, հանրապետական և միջպետական բոլոր ավտոճանապարհները բաց են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Հիմնադրամից հայտնել են, որ ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Գորայքից դեպի «Զանգեր» ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Սևանի, Ճամբարակի, Արարատի, Արթիկի, Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում