Սպորտ

Ներկայացվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը

1 րոպեի ընթերցում

Ներկայացվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը

Պաշտոնապես ներկայացվել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով խաղերի տարբերանշանի խորհուրդն, ընդգծել է, որ ներկայացված տարբերանշանը մշակութային և գեղարվեստական շերտերի ներդաշնակ միաձուլում է: Այն հիմնված է հայկական ավանդական հավերժության նշանի վրա՝ որպես շարունակականության և հարատևության խորհրդանիշ, ինչպես նաև Քոչարի պարի շրջանաձև շարժման վրա, որը մարմնավորում է միասնություն և ուժ:

Այս հիմքերը վերաիմաստավորում են ժամանակակից արվեստի ազդեցությունը՝ մարդկային շարժումը վերածելով համընդհանուր ռիթմի: Տարբերանշանն արտահայտում է էներգիա, կապ և խաղ՝ ներկայացնելով խաղերի էությունը՝ որպես մշակույթի, սպորտի և մասնակցության շարունակական տոն:

Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, իսկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում