Եվրոպա

Իտալացի լրագրողները համազգային գործադուլ են անցկացնում

2 րոպեի ընթերցում

Իտալացի լրագրողները համազգային գործադուլ են անցկացնում

Իտալիայում օրն անցնում է զանգվածային լրատվամիջոցների լիակատար լռության պայմաններում՝ Իտալական մամուլի ազգային ֆեդերացիայի կողմից հայտարարված գործադուլի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Չեն թարմացվում լրատվական հարթակների լուրերը, չեն ցուցադրվում նորությունների հեռուստատեսային թողարկումներ, լուրերի ալիքները հեռարձակում են նախորդ օրվա ռեպորտաժները և ծրագրերը, եթեր դուրս չեն գալիս ռադիոկայանները:

«Մեր համազգային պայմանագրերը չեն թարմացվում 10 տարի, գնաճը կլանել է մեր աշխատավարձերի գնողունակությունը՝ 20% կորստով: Ակնհայտ է, որ տնտեսական բնույթի հարցն անդրադառնում է մամուլի հեղինակության և անկախության մակարդակի վրա», - ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Մամուլի ներկայացուցիչները նաև բողոքում են հրատարակչությունների փակման և ֆինանսավորման կրճատման դեմ: Առաջին լրատվական հեռարձակումները հայտարարված են տեղական ժամանակով ժամը 18:00-ին: Արդեն հայտարարվել է գործադուլի երկրորդ օրվա մասին՝ ապրիլի 16-ին:

Միաժամանակ մասնակի գործադուլ են անցկացնում կրթության ոլորտի աշխատողները: Ուսուցիչների արհմիությունները նշում են անբավարար աշխատավարձերը, ինչպես նաև պահանջում են դպրոցների ղեկավար պաշտոնների ընդունման կարգի փոփոխություններ:

Մասնակի 24-ժամյա գործադուլ են անցկացնում տրանսպորտի ոլորտի աշխատողները: Հիմնականում դա վերաբերում է Միլանի, Նեապոլի և Թուրինի հասարակական տրանսպորտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում