Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 120 մշակութային օբյեկտ է վնասվել

1 րոպեի ընթերցում

Իրանում վնասված պատմամշակութային հուշարձանների և մշակութային հաստատությունների թիվը հասել է 120-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարության հայտարարությունը։

«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները լուրջ վնաս են հասցրել առնվազն 120 թանգարանի, պատմական շենքի և մշակութային հուշարձանի», - ասվում է հայտարարության մեջ։

Առավել մեծ վնասը հասցվել է Թեհրանի նահանգին, որտեղ վնասվել է մշակութային ժառանգության ավելի քան 50 օբյեկտ։ Մասնավորապես, վնաս է հասցվել 14-րդ դարի Պատերազմի թանգարանին, Սաադաբադի պալատական ​​համալիրին, նախկին շահի նստավայրին՝ Մարմարե պալատին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարվածներից վնասվել են Թեհրանի 14-րդ դարի Գոլեստան պալատը, իսկ Սպահանում՝ 16-րդ դարի Ալի Քափու պալատը, 17-րդ դարի Չեհել Սոտուն պալատը և 8-րդ դարի Ջամի մզկիթը։ Բացի այդ, Խորեմաբադ քաղաքում հարվածներից ավերվել են Ֆալաք օլ Աֆլաք ամրոցի տարածքում գտնվող մարդաբանական և հնագիտական ​​թանգարանները: Ամրոցը, որը կառուցվել է 3-րդ և 6-րդ դարերում, փրկվել է:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն