ՀՀ դեսպանն ու ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահը քննարկել են հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի նախագահը քննարկել են հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցեր

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում։

«Դեսպան Մկրտչյանը կարևորել է FCC-ի ունեցած փորձն ու ընդգծել համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այս ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը, ենթակառուցվածքների և տեխնոլոգիական զարգացման գործընթացում սահմանված առաջնահերթությունները»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը դիտարկվել են հաղորդակցության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, ոլորտային փոխայցերի իրականացման և համագործակցության ինստիտուցիոնալացման հնարավորությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում