Գեղասահքի ԱԱ-ում Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը 8-րդն է
1 րոպեի ընթերցում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա -Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 123.34 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Ազատ ծրագրին մասնակցում էին 20 մասնակիցներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աշխարհի առաջնության չեմպիոնները Գերմանիայից Միներվա Ֆաբինե Հազե -Նիկիտա Վոլոդին զույգն է: Երկրորդ տեղում Վրաստանից Անաստասիա Մետյոլկինա-Լյուկա Բերուլավա զույգն է և եռյակի վերջում Կանադայի դրոշի ներքո հանդես եկող Լիա Պերեյրա-Տրենտ Միշո սպորտային զույգն է:
Տղամարդկանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը չի հաղթահարել կարճ ծրագրի արգելքը: