Մարտի 26-ին imID համակարգը կլինի հասանելի․ ՊԵԿ
1 րոպեի ընթերցում

«Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից փոխանցված լրացուցիչ տեղեկատվության համաձայն, 2026 թվականի մարտի 26-ին ժամը 21:00-ից մինչև մարտի 27-ի 01:00-ն imID համակարգը կլինի հասանելի և կգործի բնականոն ռեժիմով, քանի որ նախատեսված տեխնիկական և ծրագրային վերազինման աշխատանքները հետաձգվել են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ նշելով, որ հետագայում, տեխնիկական և ծրագրային վերազինման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ imID համակարգի անհասանելի լինելու օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացվի։