ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է միջազգային փորձագետների պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է միջազգային փորձագետների պատվիրակության հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է արտաքին քաղաքականության, միջազգային անվտանգության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում մասնագիտացող միջազգային փորձագետների խմբի անդամներին, որոնք Հայաստանում են գտնվել մարտի 23-26-ը։ 

Այցը կազմակերպվել էր ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամի Բուխարեստի գրասենյակի կողմից՝ Երևանում գործող «Մշակույթի և քաղաքակրթության ուսումնասիրությունների հիմնադրամի» հետ համագործակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։ Ընդգծվել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական ներգրավվածությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացմանը ՀՀ կառավարության կողմից հատկացվող կարևորությունը։

Որպես համագործակցության հետագա շարունակություն՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հրավիրել է պատվիրակության անդամներին մասնակցելու առաջիկա՝ «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային ֆորումին, որը կկայանա Երևանում 2026 թ․ մայիսի 5-6-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում