Իրան

Թրամփը «տարօրինակ» է անվանել իրանցի բանակցողներին

1 րոպեի ընթերցում

Թրամփը «տարօրինակ» է անվանել իրանցի բանակցողներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մի կողմից համաձայնագիր է ցանկանում, մյուս կողմից՝ հրապարակայնորեն հայտարարում, թե բանակցություններ չեն ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում:

«Իրանցի բանակցողները տարբեր են և «տարօրինակ»: Նրանք «աղաչում են» մեզ համաձայնության հասնել, ինչը պետք է անեն, քանի որ ռազմական առումով ոչնչացվել են՝ վերականգնվելու զրոյական հնարավորությամբ, բայց միևնույն ժամանակ հրապարակավ հայտարարում են, թե միայն «ուսումնասիրում են մեր առաջարկը»: Դա սխալ է», - գրել է Թրամփը:

Նա հավելել է, որ լավ կլինի՝ նրանք շուտով լուրջ մոտեցում ցուցաբերեն, «քանի դեռ չափազանց ուշ չէ», այլապես արդեն հետդարձի ճանապարհ չի լինի, և դա լավ չի ավարտվի:

Իրանն ու ԱՄՆ-ն իրարամերժ հայտարարություններ են անում բանակցությունների վերաբերյալ: Ամերիկյան կողմը պնդում է, որ բանակցություններ են ընթանում, մինչդեռ Իրանը հայտարարում է, որ երկրի հետ միջնորդներ են կապվել և հաղորդագրություններ փոխանցել, սակայն Թեհրանը կշարունակի դիմադրությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում