Իրան

Թրամփը պնդում է, որ բանակցությունները շարունակվում են, բայց Իրանը «վախենում է» ընդունել դա

1 րոպեի ընթերցում

Թրամփը պնդում է, որ բանակցությունները շարունակվում են, բայց Իրանը «վախենում է» ընդունել դա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է համաձայնագրի հասնելու հարցում, սակայն վախենում է ընդունել դա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Նրանք բանակցում են և շատ են ցանկանում համաձայնության հասնել, բայց վախենում են այդ մասին ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդն իրենց կսպանի», - Վաշինգտոնում հանրապետականների համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ ասել է Թրամփն Իրանի ղեկավարության մասին։

Նա նշել է, թե ոչ ոք չի ցանկանում ղեկավարել Իրանը, քանի որ վախենում են, որ ԱՄՆ-ն իրենց կսպանի։

«Նրանք նաև վախենում են, որ կսպանվեն մեր կողմից», - ասել է նա։

Բանակցությունների վերաբերյալ Թրամփի հայտարարությունը հակասում է Իրանի կողմից հնչող հայտարարություններին։ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ և շարունակելու է պայքարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում