Աշխարհ

Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան պետք է բուֆերային գոտի դառնա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Վիկտոր Օրբանը հայտարարել է ավստրալացի ձեռնարկատեր և բլոգեր Մարիո Նաուֆալի հետ հարցազրույցում։

«Միակ խելամիտ քայլը՝ ռազմավարությունը վերանայելն ու Ուկրաինան կրկին բուֆերային գոտի դարձնելու որոշում կայացնելն է։ Եթե մենք դա անենք, կարող ենք բարելավել իրավիճակը, հաստատել գործարար հարաբերություններ Ռուսաստանի հետ և կնքել համաձայնագրեր անվտանգության, առևտրի, էներգետիկայի և այլ հարցերի վերաբերյալ», - ասել է Օրբանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում