Իրան

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են գերագույն առաջնորդի լավ ինքնազգացողության մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են գերագույն առաջնորդի լավ ինքնազգացողության մասին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում, իրանական պետական ​​համակարգը գործում է արդյունավետորեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային India Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է նշանակվել ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով հոր՝ Ալի Խամենեիի զոհվելուց հետո։ Նշանակումից հետո Մոջթաբա Խամենեին չի հայտնվել հանրության առջև։ Ըստ տեղեկությունների՝ նա վիրավոր է։

«Գերագույն առաջնորդն իրեն լավ է զգում, և մենք ուրախ ենք, որ մեր պետական ​​համակարգը գործում է արդյունավետորեն։ Մեր զինված ուժերը գործում են Իրանի պաշտպանության պլաններին խիստ համապատասխան։ Եվ, որ ամենից կարևորն է, մեր ժողովուրդը համախմբված է ագրեսիայի այդ բարբարոսական ակտի հանդեպ», - ասել է նա:

Հարցազրույցում Բաղային նաև հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են վարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում