Հայաստան

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը, 26-28-ին, 30-ին՝շրջանների մեծ մասում՝ ժամանակ առ ժամանակ, 29-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հրդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նշելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ 

Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ի ցերեկը և ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով, 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 25-ի ցերեկը, 26-28-ին, 30-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ: 

Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում