Հայաստան

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, ներկայացվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:

Հավաք-խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ՊՆ համակարգում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման քաղաքականության վարման ընթացքին, ներդրված ծրագրային համակարգի հետագա զարգացմանը, առկա խնդիրներին և դիտարկվող լուծման տարբերակներին առնչվող մի շարք հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançais中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում