Իրան

Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար

2 րոպեի ընթերցում

Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 5 օրով հետաձգում է Իրանին տված վերջնաժամկետը, որի ընթացքում Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում Իրանի էլեկտրակայանները հարձակման պետք է ենթարկվեին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր Truth Social հարթակում Թրամփը գրել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Վաշինգտոնը և Թեհրանը «լավ և արդյունավետ զրույցներ» են ունեցել Մերձավոր Արևելքում հակամարտության «ամբողջական և լիակատար լուծման» շուրջ:

«Հիմնվելով այս խորը, հանգամանալից և կառուցողական զրույցների տոնի վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես Պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված ցանկացած և բոլոր ռազմական հարվածները՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից», - հավելել է նա։

Լույս մարտի 22-ի գիշերը Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի իրանական էլեկտրակայաններին, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցով։

Իրանն արձագանքել էր՝ նշելով, որ երկրի նավթային և էներգետիկ օբյեկտներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ առնչվող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախ կդառնան, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում