Շիրակի մարզում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Շիրակի մարզում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Ծառայությունից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդացեք հոդվածը` Русский