Քաղաքականություն

Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր բոլոր լավագույն սպասելիքները գերազանցված են նախորդ օրերին Հայաստանի մարզեր կատարած այցերից, ինչպես նաև մարտի 22-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կատարած շրջայցից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ամփոփելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կատարած շրջայցի արդյունքները։

«Մեր մարզային այցերից և այսօրվա այցից իմ լավագույն սպասելիքները գերազանցված են։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ։ Բոլոր լրատվամիջոցները 24 ժամ կարող են խոսել և ապատեղեկատվություն տարախել մեր դեմ, դա չի օգնելու, որովհետև մենք մեր ժողովրդի հետ հաղորդակցության ուրիշ կապուղի ունենք․ դա օրգանական կապն է մեր ժողովրդի հետ»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ վերջին շրջանի մարզային այցելությունների ընթացքում համոզվել է, «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունն այսօր Հայաստանում իշխող գաղափարախոսություն է։ «Մենք կառավարո ուժ ենք, բայց մենք կառավարող ուժ ենք «Իրական Հայաստան»-ի իշխման պայմաններում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում