ՔՊ ներկայացուցիչները ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում շրջում են Երևանում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում շրջում են մայրաքաղաք Երևանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները շրջայցը սկսել են Երևանի Կենտրոն վարչական շրջանից, որտեղից մետրոյով շարժվել են դեպի Շենգավիթ վարչական շրջան։ 

Նրանք շրջում են փողոցներում, շփվում քաղաքացիների հետ, լսում նրանց խնդիրները, պատասխանում նրանց հուզող հարցերին։

Հիշեցնենք, որ նախորդող օրերին ՔՊ ներկայացուցիչները ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում եղել են Հայաստանի բոլոր մարզերում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի վաղ ներկուսակցական քվեարկության միջոցով որոշել է, թե ովքեր են լինելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 50 տեղում, իսկ երկրորդ փուլով արդեն որոշվելու է, թե կոնկրետ որ թեկնածուներն են զբաղեցնելու 1-50 տեղերը։

Հայերեն Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը