Հայաստան

Մարտունին ամենաշատն եմ սիրում, որովհետև ծնելիության ամենաբարձր ցուցանիշն ունի. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Մարտունին ամենաշատն եմ սիրում, որովհետև ծնելիության ամենաբարձր ցուցանիշն ունի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների Մարտունի այցելության ժամանակ բնակիչները նրան շնորհակալություն հայտնեցին կառավարության կողմից իրականացված մի շարք ծրագրերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարտունիում շրջայցի ընթացքում բնակիչները Նիկոլ Փաշինյանին երախտագիտություն և շնորհակալություն հայտնեցին, մասնավորապես խաղաղությանն ուղղված քայլերի, առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրման, համայնքի բնակավայրերում դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների ու ջրագծերի կառուցման համար։

«Գիտե՞ք Մարտունին ինչի համար եմ ամենաշատը սիրում, որովհետև ծնելիության ամենաբարձր ցուցանիշն ունի Հայաստանում»,-գոհունակությամբ ընդգծեց վարչապետը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում