Իրավունք

Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Դաունի համախտանիշով անձանց համաշխարհային օրվա առթիվ՝ նշելով, որ պետության պարտավորությունն է նրանցից յուրաքանչյուրի համար ապահովել իրական հնարավորություններ՝ կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետ մասնակցության համար, ինչպես նաև երաշխավորել նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում ասվում է. «Մարտի 21-ը՝ «արևների» համաշխարհային օրը, կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդու արժանապատվության հարգումը, հավասարության երաշխավորումը և ներառական հասարակության ձևավորումը իրավական պետության հիմքն են։

Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով»։

Ընդգծվում է, որ բոլորը պետք է հիշեն՝ ներառականությունը սկսվում է մեր վերաբերմունքից և արտահայտվում մեր գործողություններում։

«Այս համատեքստում հատկապես արժևորում եմ այն բոլոր դերակատարների անգնահատելի աշխատանքը, ում նվիրվածությունն ու ջանքերը նպաստում են «արևների» լիարժեք ներառմանը և ինքնադրսևորմանը։

Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և խթանելու մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերը և ձևավորելու հանդուրժող ու պատասխանատու միջավայր։

Թող այս օրը լինի ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն»,-ասվում է ուղերձի տեքստում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում