Քաղաքականություն

ՀՀ վարչապետը Նավրոզի առիթով շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Նավրոզի առիթով շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից, ուղերձում մասնավորապես ասվում է․ 

«Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ  Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին:

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք  առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով:

Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում:

Քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: Շնորհավոր Նավրոզ»:

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում