Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ

1 րոպեի ընթերցում

Իրանում մշակութային ժառանգության, այդ թվում՝ համաշխարհային ժառանգության առնվազն 56 օբյեկտ է վնասվել ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական WANA գործակալությունը:

Մասնավորապես, հարվածների պատճառով լրջորեն տուժել են  Թեհրանի Գոլեստանի պալատը, Չեհել Սոթուն պալատը և Սպահանի Մասջեդ-է-Ջամի մզկիթը: Նաև պատմական օբյեկտներին զգալի վնաս է հասցվել Բուշեր և Քերմանշահ քաղաքներում, ինչպես նաև Լորեստանի նահանգում և Խորամաբադի հովտում:

Ավելի վաղ Իրանում համաշխարհային ժառանգության մի քանի օբյեկտի վնասման մասին հայտնել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Կազմակերպությունը հավաստիացրել է, որ ուշադիր հետևում է Իսլամական Հանրապետությունում և տարածաշրջանի այլ երկրներում մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակին՝ դրա պաշտպանության ապահովման նպատակով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է, որ մշակութային արժեքները պաշտպանվում են միջազգային իրավունքով, մասնավորապես՝ զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության 1954 թվականի Հաագայի կոնվենցիայով, ներառյալ դրա ուժեղացված պաշտպանության մեխանիզմը, ինչպես նաև 1972 թվականի Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիայով:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով