Իրան

ԱՄՆ-ում հնարավոր են համարում, որ Իսրայելն է տվել հարվածի տակ հայտնված իրանական դպրոցի կոորդինատները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հնարավոր են համարում, որ Իսրայելն է տվել հարվածի տակ հայտնված իրանական դպրոցի կոորդինատները

Հաշվի առնելով հետախուզության ոլորտում համագործակցության բարձր մակարդակը՝ հավանականություն կա, որ հենց Իսրայելն է ԱՄՆ-ին տրամադրել Իրանի հարավում օրիորդաց դպրոցին հարվածի կոորդինատները, կարծում է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քենթն ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցում։

Ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյոք եղել են դեպքեր, երբ ամերիկացիները հարվածներ են հասցրել՝ օգտագործելով Իսրայելի կողմից տրամադրված կոորդինատները, Քենթը դրական պատասխան է տվել։

«Այո, և մենք մեծ ծավալի հետախուզական տվյալներ ենք փոխանակում Իսրայելի հետ, այնպես որ դա (խմբ.՝ դպրոցին հարվածից առաջ իսրայելական տվյալների օգտագործումը) միանգամայն հնարավոր է», - հարցազրույցում ասել է Քենթը՝ հավելելով, որ ոչ ոք չի բարձրացնում այդ թեման։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի առաջին իսկ օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ է հայտնվել Մինաբ քաղաքում գտնվող օրիորդաց դպրոցը։ Զոհվել է 168 աշակերտուհի, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դպրոցին հարվածել է Tomahawk թևավոր հրթիռներով:

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Կենտրոնական հրամանատարությունը սպա է նշանակել, որը ղեկավարում է դպրոցի վրա հարձակման հետաքննությունը։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները «երբեք չեն թիրախավորում քաղաքացիական անձանց» Իրանի դեմ պատերազմում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում