ՀՀ ՄԻՊ-ը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու համակարգային խնդիրները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության բաժնի ղեկավար Պավլո Պուշկարին և նույն վարչության իրավաբան Արմեն Մազմանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում։

ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առանցքային դեր ունի Հայաստանի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում՝ հավելելով, որ ՄԻՊ հաստատությունը տարբեր գործիքներով նպաստում է այդ չափանիշների ներդրմանը և ՄԻԵԴ վճիռների պատշաճ կատարմանը։

Պավլո Պուշկարը բարձր է գնահատել ՄԻՊ հաստատության հետ համագործակցությունն՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի թե՛ տարեկան, թե՛ արտահերթ զեկույցների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և ոլորտում առկա համակարգային խնդիրները։ Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել ազատությունից զրկված անձանց, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում առկա խնդիրներին և զարգացումներին, փակ հաստատություններում կյանքի իրավունքի պաշտպանության բնագավառում առկա և մահվան դեպքերի արդյունավետ քննությանն առնչվող հարցերին։

Քննարկվել են նաև ընտանեկան բռնության, երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերն ու ոլորտում առկա համակարգային խնդիրները։

Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ հաստատությանը ներկայացվող դիմում-բողոքներին, այդ թվում` թեժ գծի միջոցով ներկայացվող անանուն դիմումներին։ Պաշտպանը նշել է, որ հաստատությունն առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով, և բազմաթիվ դեպքերում տեղեկատվությունը չի հրապարակվում՝ հաշվի առնելով դիմումների զգայուն բնույթը և խորհրդապահության սկզբունքը։

Կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով զարգացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը Հայաստանում։

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից