Վաշինգտոնում ԱԹՍ-ներ են նկատվել այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Ռուբիոն և Հեգսեթը. Washington Post

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտոնյաներն անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել Վաշինգտոնի ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Washington Post-ը՝ հղում անելով իրավիճակից տեղյակ երեք աղբյուրի։

Պարզ չէ, թե որտեղից են եկել անօդաչու թռչող սարքերը։

Հրապարակման մեջ նշվում է, որ «Ֆորտ ՄքՆեյր» ռազմաբազայի վերևում ԱԹՍ-ների հայտնաբերումը պաշտոնյաներին ստիպել է քննարկել Ռուբիոյի և Հեգսեթի տեղափոխման հարցը։ Այնուամենայնիվ, նախարարները չեն տեղափոխվել, հայտնել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Թերթը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն ավելի ուշադիր են հետևում հնարավոր սպառնալիքներին, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով տագնապի մակարդակը բարձրացվել է։ Նշվում է, որ Վաշինգտոնում մտավախություն կա, որ Իրանը կարող է պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից հետո։

Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը հրաժարվել է Washington Post-ին մեկնաբանություն տալ ԱԹՍ-ների հետ կապված լուրերի վերաբերյալ։

«Նախարարությունը չի կարող մեկնաբանել նախարարի (Հեգսեթի) տեղաշարժերն՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և նման տեղաշարժերի մասին հաղորդելը խիստ անպատասխանատու է», - ասել է նա պարբերականին։

Հայերեն English Русский

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը