Իրան

Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է կամուրջների ռմբակոծման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է կամուրջների ռմբակոծման մասին

Իսրայելի զինվորականները նախազգուշացրել են, որ առաջիկա ժամերին կսկսեն օդից ռմբակոծել Լիբանանի հարավում գտնվող Լիտանի գետով անցնող կամուրջները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Ավիչայ Ադրայի ուղերձը Լիբանանի բնակիչներին։

«Ձեր անվտանգության համար շարունակեք շարժվել Զահրանի գետի հյուսիսային գոտի և զերծ մնացեք հարավ անցնելուց, ինչը կարող է վտանգի ենթարկել ձեր կյանքը, - հայտարարել է նա։ - Օգնական ուժերի և ռազմական հանդերձանքի տեղափոխումը կանխելու նպատակով ԻՊԲ-ն մտադիր է ցերեկը գրոհել Լիտանի գետի վրայով անցնող կամուրջների վրա»։

Զինվորականների գնահատումների համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի էլիտար ռազմականացված ստորաբաժանման՝ «Ալ Հաջի Ռադվանի ուժերի» ավելի քան 1000 մարտիկ անցել է Լիտանի գետը՝ դիմակայելու ԻՊԲ-ին, որը շարունակում է իր ցամաքային գործողությունը Լիբանանի հարավում։

Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել այս գետի վրայով անցնող մի կամրջի՝ նշելով, որ այն գտնվում է «Հեզբոլլահ»-ի ուժերի՝ հյուսիսից հարավ տեղաշարժի հանգուցային երթուղու վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում