Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերությունները կառուցելու է միջազգային նորմերի եւ իրավունքի հիման վրաե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերությունները կառուցելու է միջազգային նորմերի եւ իրավունքի հիման վրա, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՊՀ-ի բոլոր երկրները, եւ այդ գնահատականները հնչել են արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստում, գտնում են, որ մեզ հարկավոր է ԱՊՀ-ի շրջանակներում հարաբերությունները կառուցել միջազգային նորմերի եւ իրավունքի հիման վրաե,-հայտարարել է Լավրովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով հետխորհրդային տարածքում իր քաղաքականությունը արմատապես փոխելու մտադրության մասին Կրեմլի աղբյուրի արած հայտարարությունը: «Եվ մենք շարժվելու ենք այդ ուղղությամբե,-ընդգծել է նախարարը: