Ինչո՞ւ է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը անկախություն. պարզաբանում է վարչապետը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «անկախությունը քչերից կախվածության փոխարինելն է շատերից կախվածությամբ» արտահայտությանը՝ կոնկրետ օրինակով պարզաբանելով դրա նշանակությունն ու կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսանյութում վարչապետը, մասնավորապես, շատ կարևոր է համարել պարզաբանել «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության մեջ, իր գնահատմամբ, շատ ծանր ու թեթև արվող այն արտահայտությունը, թե «անկախությունը քչերից կախվածության փոխարինելն է շատերից կախվածությամբ»։

«Պատկերացնենք, թե դուք ունեք ջրի մեկ մատակարար, և այդ մեկ մատակարարն ամեն օր ձեզ բերում է մեկ շիշ ջուր։ Երբ դուք ունեք ջրի մեկ մատակարար, այս պայմաններում նրանից ձեր կախվածությունը կազմում է 100 տոկոս, և դրա մասին  գիտեք և՛ դուք, և՛ ինքը, որովհետև դուք ջրի այլ մատակարար չունեք»,-պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։  

Վարչապետի բնորոշմամբ՝ սա նշանակում է, որ ջրի մատակարարը մարդու վրա ունի լծակ, օրինակ, գնային առումով․ նա կարող է որոշակի գին թելադրել, նա կարող է բացահայտ և թաքնված այլ ակնկալիքներ ունենալ, մատակարարումների ուշացումներով ու հետաձգումներով որոշակի լուծումներ պարտադրել։

«Կա նաև ֆորսմաժորային իրավիճակ․ կարող է այդ ջրի մատակարարի հետ պարզապես որևէ բան տեղի ունենալ, օրինակ, նա կարող է հիվանդանալ, նրա հետ կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար, նա կարող որևէ տեղ հայտնվել անազատության մեջ, և ձեզ համար այդ ջուրը չկարողանալ բերել։ Հետևաբար, քիչը՝ այդ մեկ մատակարարը, առաջացնում է ձեզ համար 100 տոկոսանոց կախվածություն։ Եթե դուք ունեք երկու մատակարար, այս նույն իրադրություններում ձեր մանևրելու հնարավորությունը 50 տոկոսով ավելանում է։ Այսինքն, եթե մեկ մատակարարը փորձի գին թելադրել, ապա դուք հնարավորություն ունեք բանակցել երկրորդի հետ, ընդ որում, դրա մասին գիտեք թե՛ դուք, թե՛ առաջին մատակարարը, թե՛ երկրորդ մատակարարը։ Հետևաբար, այստեղ ձեր անկախության աստիճանը որոշակիորեն մեծանում է»,-նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ եթե նմանատիպ իրավիճակում մարդն ունի ջրի արդեն երեք մատակարար, ապա այս դեպքում մեծանում է ոչ միայն անկախության աստիճանը, այլև մարդը ստանում է լրացուցիչ լծակներ, որովհետև եթե նախկինում մեկ մատակարարը կարող էր գնի բարձրացման հետ կապված ակնկալիքներ ունենալ, ապա այս դեպքում լծակն ավելի շատ հայտնվում է մարդու ձեռքում, քանի որ այդ դեպքում հնարավոր է դառնում երեք մատակարարների հետ բանակցել գնի շուրջ՝ օգտագործելով մատակարարների այն մտավախությունը, որ մարդը՝ որպես գնորդ, միգուցե, հրաժարվի այդ մատակարարից և աշխատի այլ մատակարարի հետ։

«Հետևաբար, սա ձեր անկախությունն էականորեն բարձրացնում է։ Եվ այս բոլոր պարամետրերով ձեր անկախությունը, գնային քաղաքականություն վարելու ձեր հնարավորությունը, ինչպես նաև մատակարարումների հուսալիությունն ավելանում է։ Պատկերացրեք, որ դուք մեկի փոխարեն ունեք ոչ թե երեք, այլ 4-7 մատակարար։ Այդ դեպքում, վստահաբար, կարող եք երաշխավորված զգալ ձեզ, որ մատակարարումները միշտ ու ժամանակին տեղ կհասնեն․ եթե հանկարծ որևէ մեկը ճիշտ ժամանակին տեղ չհասնի, դուք կարող եք պարզապես հրաժարվել նրանից, և մեկից հրաժարվելով՝ ի ցույց մյուսների՝ պարտադրել, որ նրանք իրենց պարտականությունները կատարեն պատշաճ, ժամանակին, ձեզ ամենահարմար գնով ու որակով։ Ահա, թե ինչու է անկախությունը՝ քչերից կախվածությունը փոխարինելը շատերից կախվածությամբ։ Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք, երբ դուք շատերից եք կախված, ապա փաստացի դուք ոչ մեկից կախված չեք»,- պարզաբանել է Հայաստանի վարչապետը։   

Հայերեն العربية Español

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան