Իրան

Լարիջանիի էջում ձեռագիր գրություն է հրապարակվել նրա սպանության մասին հրապարակումների ֆոնին

2 րոպեի ընթերցում

Լարիջանիի էջում ձեռագիր գրություն է հրապարակվել նրա սպանության մասին հրապարակումների ֆոնին

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի էջում ձեռագիր գրություն է հրապարակվել նրա սպանության մասին հրապարակումների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրությունը հրապարակվել է X  միկրոբլոգում։

Հրապարակված ուղերձը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի անդամների հուղարկավորության արարողությանը, որտեղ գովաբանվում են Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմի անդամները։

Իրանը պատրաստվում է մարտի 17-ին անցկացնել պետական միջոցառումներ, այդ թվում՝ մարտի 4-ին Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից հարձակման հետևանքով զոհված 84 նավաստու հիշատակին նվիրված արարողություն։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Ալի Լարիջանին վերջին անգամ հրապարակայնորեն լուսանկարվել է Թեհրանում մարտի 13-ին կայացած երթի ժամանակ։

Մարտի 16-ին նա սոցիալական ցանցերում անդրադարձել էր ԱՄՆ նախագահ Թրամփին։

«Թրամփն ասում է, որ փնտրում է արագ հաղթանակ։ Չնայած պատերազմ սկսելը հեշտ է, այն հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով», - նշել էր նա X-ում գրառման մեջ։

Մարտի 10-ի գրառման մեջ Լարիջանին ասել է, որ Իրանը չի վախենում Թրամփի «սպառնալիքներից»՝ հավելելով, որ «նույնիսկ նրանից ավելի մեծերը չեն կարող վերացնել իրանական ազգը»։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է Իրանում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով։

Իրանը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում