Իրան

Իրանում մահապատիժ է սպառնում ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտվածներին

1 րոպեի ընթերցում

Իրանում մահապատիժ է սպառնում ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտվածներին

Իրանում մահապատիժ է սպառնում այն անձանց, ովքեր դատապարտվել են ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախազգուշացրել է Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին:

«Հրապարակվել է դատարանի հրամանն ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ վարչակարգերի հետ համագործակցած որոշ անձանց հետ կապված ունեցվածքի բռնագրավման և սառեցման  մասին։ Այդ կետով նախատեսվում է նաև մահապատիժ։ Այն, անշուշտ, կկիրառվի դատական քննությունից հետո մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ՝ որպես օրինական պատիժներից մեկը: Մենք նախազգուշացնում ենք բոլոր տարրերին, որոնք ձգտում են սպառնալ ժողովրդի անվտանգությանը, որ սպառնալիք դառնալու փորձերի դեպքում նրանք կենթարկվեն վճռական իրավական միջոցների, ոչ մի զիջում չի լինի», - մեջբերել է նրա խոսքը SNN հեռուստաալիքը:

Մարտի 15-ին Իրանի ոստիկանության պետ, գեներալ Ռեզա Ռադանը հայտնել էր, որ փետրվարի 28-ից ի վեր իրավապահ մարմինները ձերբակալել են 500 մարդու՝ հակառակորդի հետ համագործակցության կասկածանքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում