Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

2 րոպեի ընթերցում

Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 2-ից ի վեր մեկ միլիոնից ավելի մարդ է գրանցվել որպես տեղահանված, որոնցից ավելի քան 130 000-ը բնակվում են շուրջ 600 կացարաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Իսրայելական բանակը տարհանման նախազգուշացումներ է տվել հարավային Լիբանանի բնակիչներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ տեղահանված լիբանանցիները չպետք է վերադառնան իրենց տներ մինչև չերաշխավորվի Իսրայելի հյուսիսում գտնվող բնակիչների անվտանգությունը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) տեղեկացրել է, որ Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի մի շարք թաղամասերի։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ մարտի 17-ի գիշերը հրթիռային հարվածներով թիրախավորել է իսրայելցի զինվորների հավաքատեղիները Լիբանանի սահմանային Ջդեյդեթ Մայս ալ-Ջաբալի շրջանում։

Մարտի 16-ին Իսրայելի բանակը հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ «Հեզբոլլահ»-ի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է առնվազն 886 մարդ, այդ թվում՝ 67 կին և 111 երեխա, վիրավորվել է ևս 2141 մարդ։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ»-ը սկսել է գրոհներ իրականացնել Իսրայելի դեմ, որն էլ պատասխան գործողություններ է սկսել։ Լիբանանի կառավարությունն արգելել է «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում։ Լիբանանի նախագահն Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների կոչ է արել։

Իրան

Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը Լիբանանում

Հայերեն Русский

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

«Առինջ մոլ»-ի որոշ ինքնակամ կառույցներ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը․ ՔԿ

Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 23/07/26

Բուլղարական հետազոտական ​​նավը Բուենոս Այրեսում բուլղարական սփյուռքի հետ կնշի երկրի ազգային օրը. BTA

Ասիական ինդեքսներն աճել են - 23/07/26

Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA

Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել

Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից