Հայաստան

Դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով:

«Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են  2026 թվականի մարտի 16-ից մինչև 2026 թվականի ապրիլի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Մրցույթն անցկացվելու է 2026 թվականի մայիսի 5-ից հետո՝ Գլխավոր դատախազության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

Մրցույթին մասնակցելու պայմաններին, ժամկետներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում