Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցներն Արագածոտնի մարզում դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
«Մարտի 16-ին, ժամը 11։29-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը և չեն կարողանում կապ հաստատել նրա հետ․ հավանաբար հայտնվել է ձնահյուսի տակ։ Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։