Հայաստանի վարչապետն ու Բուլղարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող թեմաների

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան–Բուլղարիա համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Միաժամանակ, երկրի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի աջակցությունը Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ամրապնդման գործում։

Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանը Հարավային Կովկասում Բուլղարիայի կարևոր գործընկերներից մեկն է և իր երկիրը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում կապերի հետևողական զարգացումը։ Դեսպանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, Նիկոլա Նիկոլովը հայտնել է Բուլղարիայի աջակցությունը ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Հաջորդիվ զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես վերը նշված ուղղություններով, այնպես էլ կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող թեմաների։ 

Հայերեն العربية English Français Русский 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել