Ռուսաստան

Ռուսաստանը տուգանել է Telegram և TikTok հավելվածները

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը տուգանել է Telegram և TikTok հավելվածները

Ռուսաստանը տուգանել է Telegram հաղորդագրությունների հավելվածը 35 միլիոն ռուբլով (ավելի քան 430,000 ԱՄՆ դոլար)՝ արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Մասնավորապես, Telegram-ը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.41 հոդվածի 4-րդ մասի համաձայն հինգ դրվագով, այդ թվում և ծայրահեղական գործունեության կոչեր պարունակող տեղեկատվություն, ինչպես նաև անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ պարունակող նյութեր չհեռացնելու համար։

Դատարանը 3 մլն ռուբլիի (շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար) չափով տուգանել է նաև TikTok հավելվածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում