Ռուսաստան

Մեկուսացվել է Կրասնոդարի նավթաբազայում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով առաջացած հրդեհը

1 րոպեի ընթերցում

Մեկուսացվել է Կրասնոդարի նավթաբազայում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով առաջացած հրդեհը

Ռուսաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչները մեկուսացրել են Լաբինսկ քաղաքի (Կրասնոդարի երկրամաս) արդյունաբերական գոտու նավթաբազայի տարածքում բռնկված հրդեհը, որն առաջացել էր անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

«Լաբինսկի արդյունաբերական գոտում մեկուսացրել են նավթաբազայում բռնկված հրդեհը։ Հրդեհի մարմանը, որն առաջացել էր անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու պատճառով, մասնակցում են Ռուսաստանի ԱԻՆ-ի Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության չորս հաշվարկ, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների անձնակազմ, մասնագետներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհի մասշտաբները չեն նշվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում