Բելգիացի փորձագետը դրական է գնահատում Ղազախստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները երկրի բնակչության համար

4 րոպեի ընթերցում

Ղազախստանում նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեին որպես միջազգային փորձագետ մասնակցող բելգիացի Ալբերտո Տուրկստրան բարձր է գնահատում հանրաքվեի անցկացման մակարդակն ու կատարված կազմակերպչական աշխատանքները՝ ընդգծելով, որ նոր փաստաթուղթը երկրի ապագայի համար կարևոր նշանակություն կունենա:

Բրյուսելում գործող վերլուծական և հասարակայնության հետ կապերի «Diplomatic World»  նախագծի տնօրեն, փորձագետ Ալբերտո Տուրկստրան նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով տեղի ունեցած հանրաքվեի անցկացման գործընթացին ու հրապարակված արդյունքներին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ղազախստանում մարտի 15-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով երկրի նոր սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 87.18 տոկոսը կամ 7 միլիոն 954 հազար 667 մարդ։

Բելգիացի փորձագետն այս արդյունքները զարմանալի չի համարում՝ ընդգծելով, որ այս ցուցանիշը միջազգային փորձագետների ու դիտորդների սպասելիքների սահմաններում է։

«Ինչ վերաբերում է մեզ և բոլոր միջազգային դիտորդներին, մենք որևէ լուրջ խախտում չենք նկատել։ Կարծում եմ՝ ամեն ինչ անցել է առանց միջադեպերի։ Գիտեք, որևէ լուրջ խնդիր չի եղել, որի մասին կարելի է հաղորդել։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ քվեարկության ընթացքում ղազախական կողմը հաշմանդամություն ունեցող անձանց, կույրերի համար ևս բոլոր հասանելիություններն ապահովվել էր։ Կազմակերպչական առումով Ղազախստանը միշտ շատ լավ աշխատանք է կատարում. նախապատրաստման և լոգիստիկայի առումով Ղազախստանը միշտ լավագույններից է աշխարհում: Բարձր եմ գնահատում հանրաքվեի անցկացման մակարդակն ու կատարված կազմակերպչական աշխատանքները››,-նշել է բելգիացի փորձագետը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է տալ Ղազախստանի ժողովրդին ընդունված նոր սահմանադրությունը՝ Ալբերտո Տուրկստրան շեշտել է, որ երկրի հին սահմանադրությունն այլևս չէր կարող ժողովրդին տալ այն, ինչ նրանք ցանկանում էին։

«Նոր սահմանադրությունը ներմուծում է նոր կառուցվածք, որի դեպքում օրենսդիր իշխանությունն ավելի անկախ կլինի գործադիր իշխանությունից, դատական ​​իշխանությունն ավելի անկախ կլինի գործադիր իշխանությունից, ուստի կլինի իշխանությունների ավելի հստակ տարանջատում։ Նախկինում օրենսդիր իշխանությունը գործում էր որպես գործադիր իշխանության շարունակություն՝ նախագահի որոշումները կանաչ լույսով ընդունելու համար։ Նախկինում ամեն ինչ կախված էր վերևում գտնվող անձից, իսկ նոր սահմանադրությամբ ամեն ինչ կախված է ինստիտուտներից ու դրանց դիմադրողականությունից, որակից և բնակչությանը ծառայություններ մատուցելու նրանց պատրաստակամությունից ու կարողությունից»,-ընդգծել է բելգիացի փորձագետը:  

Նրա դիտարկմամբ՝ ընդունված նոր փաստաթուղթն ավելի ճկուն ինստիտուցիոնալ կառուցվածք ունի, քանի որ երկպալատանի խորհրդարանից անցնում է կատարվում մեկպալատանի խորհրդարանի, ինչի շնորհիվ աշխատանքի կրկնօրինակումն ու բյուրոկրատիան ավելի քիչ կլինի:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան