«Երևանի էլեկտրատրանսպորտ»-ի ենթակայանների կառավարման թվայնացման արդյունքում տարեկան կխնայվի 100 միլիոն դրամ գումար

2 րոպեի ընթերցում

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը ներկայացրել է էլեկտրատրանսպորտի ենթակայանների թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Սարգիս Բեջանյանը նշել է, որ Երևանում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը իրականացվում է 23 ենթակայաններով։ «2025 թվականի ընթացքում ստեղծվեց ենթակայանների մշտադիտարկման և կառավարման նոր թվային համակարգ, որն ապահովում է տրոլեյբուսների կոնտակտային ցանցը սնող ենթակայանների աշխատանքի ամբողջական վերահսկումն ու օպերատիվ կառավարումը միայն մեկ կենտրոնացված հեռաղեկավարման համակարգից։ Նոր համակարգը թույլ է տալիս հեռավար կարգով հետևել ենթակայանների աշխատանքին, գնահատել տեխնիկական պարամետրերը, միջամտել սարքավորումների աշխատանքին, իրականացնել հսկողություն ենթակայանների հակահրդեհային անվտանգության և կողմնակի անձանց մուտք գործելու դեպքերում։ 2.5 տարի առաջ սկսված այս ծրագիրը հաջողությամբ իրականացավ, որի արդյունքում աշխատանքների օպտիմալացման շնորհիվ տարեկան կտնտեսվի 100 միլիոն դրամի չափով գումար»,- նշել է Բեջանյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ նմանատիպ «անտեսանելի» գործընթացներ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարբեր հիմնարկներում և ընկերություններում շատ կան, բայց շատ կարևոր է, որ աշխատանքները պարբերաբար ներկայացվեն հանրությանը։

«Ինչպես նշեց պարոն Բեջանյանը, այս գործընթացների թվայնացման շնորհիվ Երևանի քաղաքապետարանը տարեկան տնտեսելու է 100 միլիոն դրամ։ Այն, ինչ արվում էր մեխանիկական ձևով, հիմա արվում է ավտոմատացված»,- ասել է քաղաքապետը։

Հայերեն

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA