Ես որևէ կասկած չունեմ, որ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Սյունիքի և Վայոց ձորի մարզերում անցկացրած երկու օրերից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևությունն այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալն առավել քան իրատեսական է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին վարչապետն ասաց կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը` շեշտելով, որ իրենք պետք է տեր կանգնեն այդ հնարավորությանը, որովհետև հնարավորությունը մի բան է, հնարավորությունը իրացնելը` լրիվ այլ բան։ 

«Ես գիտեմ, թե մենք, դուք որքան եք սիրում Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս հնարավորությանը տեր կանգնելու և իրացնելու համար պետք չի ամաչել զգացմունքներից։ Ամեն օր ցույց տվեք ձեր սերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մեզ շատ մարդիկ են դիմում։ Նրանց մի մասի խնդիրները լուծելի են, մյուս մասինը լուծելի են, բայց բարդությամբ, երրորդ մասի խնդիրները անլուծելի են։ Խոսքը դրա մասին չէ, մենք չենք կարող բոլորին ասել, որ ձեր բարձրացրած բոլոր հարցերը կլուծենք։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ քաղաքացին ամեն օր պետք է զգա մեր սերը, ամեն քաղաքացու հետ շփվելիս մի քաշվեք, ցույց տվեք ձեր սերը։ Մենք այս երկու օրվա ընթացքում ամենաշատը լսել ենք խաղաղության մասին։ Ես որևէ կասկած չունեմ, որ 2026թ-ի հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը։ Ի հայտ է գալիս նաև անսպասելի համախոհների բազմահազարանոց բանակ. դրանք մեր երեխաներն են, ովքեր ամեն օր իրենց տներից իրենց ընտանիքների սերն են բերում մեզ և մեր սերը հետ են տանում իրենց ընտանիքներ։ 2026թ-ի հունիսի 7-ին հաղթելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը», - ասաց Փաշինյանը։

 

 

 

 

Հայերեն العربية

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը