Հայաստան

Ըստ Նիկոլ Փաշինյանի` համաներում չի պլանավորվում

2 րոպեի ընթերցում

Ըստ Նիկոլ Փաշինյանի` համաներում չի պլանավորվում

Համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Վայքի բնակիչների հետ հանդիպմանը։ 

«Ես նույնպես եղել եմ քրեակատարողական հիմնարկում, համաներմամբ դուրս եմ եկել, սակայն դա եղել է քաղաքական որոշում` միջազգային հանրության ճնշման ներքո։ Երբ խոսքը գնում է համաներման մասին, այդ ակտը հաշվի չի առնում անձի հատկանիշները։ Ինքը համաներման պայմաններին բավարարող բոլորին ազատ է արձակում։ Մեր նախկին վերլուծությունը ցույց է տալիս, որ համաներումից հետո ազատվածների մի հսկայական մասը առաջին երեք ամիսների ընթացքում վերադառնում է ՔԿՀ։ 

Ես խնդիր եմ դրել արդարադատության նախարարության առաջ, որ մենք այնքան զարգացնենք ու ակտիվացնենք պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, որ այդ մեխանիզմը գա և լրացնի այդ պահանջը։ Որովհետև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը հարցը քննում է հատ-հատ, յուրաքանչյուր անձի դեպքը` առանձին։ Ես խնդիր եմ դրել, որ բաց թողնենք մարդկանց, ովքեր պատրաստ են վերադառնալ նորմալ օրինական կյանքի։ Մենք շատ արագ կմեծացնենք պայմանական վաղաժամկետ ազատման ծավալները», - ասաց վարչապետը։ 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում