Իրան

Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա

Հայաստանն իրանցի գործընկերների հետ աշխատում է Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման նախագծի վրա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը` Սյունիքի մարզ այցելության շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում` Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին ծանոթանալուց հետո: 

«Ագարակի սահմանային անցակետն ամբողջությամբ վերակառուցվում է: 0-ից կառուցվում է նոր մաքսակետ՝ իր մնացած ենթակառուցվածքներով»,-ասաց Փաշինյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց. «Իրանցի գործընկերների հետ աշխատում ենք Հայաստան-Իրան երկրորդ կամուրջի նախագծի վրա»:

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում